Khatchin Mod / Near the Cross / Խաչին Մօտ

Author Unknown

Երբ սիրտս պաղել էր եւ բեռս ծանր էր
Մեղքի խաւարում էի կապուել
Իմ մեղքերով եկայ, եւ Խաչին ոտքն ընկայ,
Եւ այնտեղից էլ վրաս լոյս ծագեց:


Խաչին մօտ, խաչին մօտ, ծագեց լոյս առաւօտ
Ես գտայ մեղքերիս թողութիւն, թողութիւն,
Ո՜հ, Քու քաղցր նայուածք, կեանք է ինձ պարգեւած
Եւ Քեզանով է իմ բերկրութիւն:


Մինչ հոգւով կոյր էի, ինձ անմեղ կարծեցի,
Երբ զգացի մեղքերիս ծանրութիւն,
Ընկայ այն ժամանակ Խաչեալի ոտքի տակ
Եւ այն տեղ փրկուեցի խաւարից:


Արդ խաւարն անցել է, սուրբ արեւ ծագել է,
Եւ հիմա տեսնում եմ իմ Փրկչին,
Քեզ եմ նայում Յիսուս, Դուն տուր ինձ կեանք եւ լոյս

Խաչիդ մօտ կեանք գտաւ իմ հոգին: